Նորություններ
ՀՀ Արարատի մարզպետարանի հերքումը` հասցեագրված << Հրապարակ>> օրաթերթին
24.03.2017
Հ ե ր ք ո ւ մ
Հարգելի խմբագրակազմ
<<Հրապարակ>> օրաթերթի 24.03.2017թ. <<Դպրոցականների քարոզարշավ դասաժամի՞ն>> հրապարակման կապակցությամբ (Մասիս քաղաքում դպրոցականներին քարոզչության մեջ ներգրավելու մասին) տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 22-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Մասիս քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ Արարատի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող որևէ հանրակրթական դպրոցի աշակերտ չի մասնակցել, oրենսդրության պահանջների որևէ խախտում տեղի չի ունեցել:
ՀՀ Արարատի մարզպետարան
24.03.2017թ.