Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

04.04.2017

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Մարզպետը շնորհավորել է կառավարման նոր համակարգին տանող ճանապարհին կարևոր իրադարձության՝ խորհրդարանական ընտրությունների կայացման կապակցությամբ, նշելով, որ ևմարզում, և ողջ հանրապետության տարածքում դրանք բարեկիրթ են ընթացել, իսկ նոր տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տվել առավել քաղաքակիրթ ձևով կատարել ընտրություն: Մարզպետը ընդգծել է նաև քաղաքացիների ակտիվ մասնակցությունը և միջազգային դիտորդական պատվիրակությունների դրական արձագանքը:
Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները տեղեկատվություն են ներկայացրել ընթացիկ հանձնարարականների կատարման և նախատեսվող աշխատանքների վերաբերյալ, որից հետո տրվել են նոր հանձնարարականներ:
Կրթության ոլորտի պատասխանատուներին մարզի ղեկավարը հանձնարարել է սեղմ ժամկետում առաջարկություններ ներկայացնել դպրոցական խորհուրդների կազմերի անդամների փոփոխության վերաբերյալ:Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներին հանձնարարվել է մարզում շինարարական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների աշխատանքներում թերացումների և շեղումների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել, անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով կիրառել տույժեր և տուգանքներ:
Աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին մարզպետը հանձնարարել է նոր առաջարկություններ ներկայացնել և ծրագրեր մշակել՝ ոլորտի խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու համար:
Անդրադառնալով բժշկական կենտրոններում ժամանակ առ ժամանակ բնակիչների դժգոհությունն առաջացնող երևույթներին՝ պատասխանատուներին մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է ուսումնասիրել և լիարժեք տեղեկատվություն ներկայացնել բուժաշխատողների մասնագիտական չափորոշիչների համապատասխանության վերաբերյալ, ուշադրության կենտրոնում պահել այդ հաստատությունների կադրերի նշանակման գործընթացը:
Խորհրդակցության ընթացքում մարզպետի տեղակալներին, ստորաբաժանումների ղեկավարներին Արամայիս Գրիգորյանը նաև այլ հանձնարարականներ է տվել՝ հորդորելով աշխատանքային գործառույթների իրականացմանը մոտենալ նվիրումով և բարձր պատասխանատվությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45