Նորություններ
ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ
07.04.2017
Սիրելի՜ մայրեր, քույրեր և դուստրեր
Տարիներ շարունակ Մայրության և գեղեցկության տոնը հայ ժողովուրդն առանձնակի սիրով ու ջերմությամբ է նշում : Հայ կանայք մեր գիտակցության մեջ ավանդապաշտ ընտանիքի կարևորագույն սյունն են, մեր հոգսերը հավասարապես կիսողը, հայ քաջորդիներին ոգեշնչողը, ազգային ավանդույթների կրողը և մատաղ սերնդին հոգևոր արժեքներ փոխանցողը:
Գարնանաբույր տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլոր մայրերին, գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին և ցանկանում խաղաղություն, առողջություն, հարատև սեր ու երջանկություն:
Թո՜ղ սերը միշտ ապրի ձեր սրտերում, թո՜ղ մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը հավերժ լինեն ձեր ուղեկիցը:
Սիրով և հարգանքով` ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյան