Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

19.04.2017

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները տեղեկատվություն են ներկայացրել ընթացիկ հանձնարարականների կատարման, իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հ.Տերտերյանը ներկայացրել է համայնքներում պետական աջակցությամբ պարարտանյութերի հատկացման ներկա վիճակը, որից հետո մարզպետ Ա.Գրիգորյանը հանձնարարել է մարզի գյուղատնտեսներին պարարտանյութի տրամադրման ընթացքում առաջացած խնդիրներին արագ լուծումներ տալ՝ համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների հետ: Մարզպետը հանձնարարել է նաև տեղեկատվություն ներկայացնել համայքներում բազմամյա տնկարքների հնարավոր ցրտահարության վերաբերյալ և աշխատանքներ տանել մարզում սերմնաբուծության զարգացման ուղղությամբ:
Քաղաքաշինության վարչության պետ Է.Ավետիսյանը ներկայացրել է մարզի շինարարական ծրագրերի ընթացքը, նշելով, որ վարչության կողմից պարբերաբար հսկողություն է իրականացվում, այցերի ընթացքում հայտնաբերված թերությունները հիմնականում վերացված են:Մարզպետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել գործընթացը, անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել պարտականությունները ոչ պատշաճ կատարող և թերացող կազմակերպություններին ու պատասխանատուներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին լսելուց հետո մարզի ղեկավարը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հանրակրթական դպրոցներում մասնագետների համապատասխանության հարցը, աշխատանքներ տանել և առաջարկություններ մշակել կրթական բնագավառում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, ապահովել ոսումնական հաստատությունների սաների ակտիվ մասնակցությունը մարզում հայտարարված սանիտարական միամսյակին:
Ֆինանսական ոլորտի պատասխանատուներին մարզպետ Ա. Գրիգորյանը հանձնարարել է մարզի համայնքների 2017 թվականի բյուջեների՝ սեփական եկամուտների մասով պլանավորված քննարկում իրականացնել մարզպետարանում:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր, մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուներին տրվել են նոր հանձնարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31