Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հարգանքի տուրք Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

24.04.2017

 

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ այսօր Արտաշատ քաղաքում ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի, մարզպետարանի աշխատակիցների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մասնավոր, հասարակական, քաղաքական կազմակերպությունների ղեկավարների և նրանց աշխատակիցների, զինվորականների, կրթական, մշակութային, առողջապահական hաստատությունների ներկայացուցիչների, Արտաշատ քաղաքի և հարակից համայնքների բազմաթիվ քաղաքացիների մասնակցությամբ սգո երթ է կազմակերպվել:

1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար առ Աստված աղոթք է հնչեցրել և հոգեհանգստի կարգ կատարել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Թաթուլ Գասպարյանը, որից հետո երթի մասնակիցների կողմից սրբացած զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել. ծաղկեպսակներ ու ծաղիկներ են տեղադրվել:

Այսօր Ցեղասպանության բազմահազար զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման և հիշատակի արարողություններ են տեղի ունեցել նաև Արարատի մարզի բոլոր քաղաքային և գյուղական համայնքներում, իսկ նախօրեին միջոցառումներ են կազմակերպվել մարզի հանրակրթական դպրոցներում և մշակույթի օջախներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31