Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ապատեղեկատվության կամ <<Արամայիս Գրիգորյանը անգամ ցեղասպանության օրը մի կողմ չի դնում իր անձնական նախասիրությունը>> հոդվածի հետքերով

26.04.2017

Առաջնորդվելով դեղին մամուլին բնորոշ գործելաոճով՝ politik.am կայքը ապրիլի 25-ին իր  կայքէջում զետեղել էր <<Արամայիս Գրիգորյանը անգամ ցեղասպանության օրը մի կողմ չի դնում իր անձնական նախասիրությունը>> հոդվածը։ Իրականությունից հեռու, հերյուրանքով թաթախված ու ակնհայտ կերպով պատվեր հանդիսացող հոդվածի առաջին իսկ տողից պարզ է դառնում, որ այն չի պարունակում լրագրողական էթիկայի ու, ընդհանրապես, հոդվածագրության նորմերին համապատասխանող և ոչ մի տարր։ Կա միայն լրագրողական գրիչ, հարևանների՝ սուրճի գավաթի շուրջ ծավալված զրույց կամ պատվեր, և լրագրողն անգամ չի փորձել տեղեկանալ և ներկայացնել կողմերից յուրաքանչյուրի տեսակետն ու վերոնշյալ դեպքերի ապատեղեկատվություն կամ իրական լինելը։
Նախ պետք է ընդունել, որ ապրիլքսանչորսյան միջոցառումներին ու ոգեկոչման արարողություններին ներկա գտնվելը ամեն հայի պարտքն է, ուստի նմանատիպ կայքերին խորհուրդ կտանք չքաղաքականացնել ապրիլի 24-ին նշվող Եղեռնի զոհերի հիշատակի օրը։ Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելու արարողությանը << ցուցակագրել էին ու  արգելել էին բացակայել>> արտահայտությանը, ապա այն տեղին չէ, այս երևույթին մեղմ ասած ոչ բնորոշ ու ամոթալի։

Անդրադառնալով հոդվածում հիշատակված հաջորդ ՝ Եղեռնի զոհերի հիշատակը անմահացնող խաչքարի մոտ ծաղիկներ դնելն արգելելու փաստին, հարկ է նշել, որ խաչքարն անհետացել էր ապրիլքսանչորսյան ավանդական միջոցառման արարողակարգից առաջ (Արարատի մարզի ղեկավարները տարիներ շարունակ ծաղիկներ են խոնարհել Արտաշատի կենտրոնում տեղակայված հենց այս խաչքարի մոտ), մեկ գիշերվա ընթացքում։ Ինչպես կամ ում <<թեթև>> ձեռքով էր իրականացվել այս ամենը, հոդվածագրին ու վերոհիշյալ կայքին, թերևս, հետաքրքիր չէր, քանի որ ավելի <<կարևոր>> նպատակ էր հետապնդում պատվերը։ Հարկ է նշել, որ տարիներ առաջ, հենց նույն ձևով՝ թեթևորեն ու մեկ գիշերվա ընթացքում, Արտաշատի կենտրոնական հատվածից տեղահանվել էր հայ ազգային- ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի կիսանդրին և հանգրվանել մոռացված ու բոլորի աչքից հեռու մի վայրում՝ երկաթգծի կայարանում։ Արդարության վերականգնման համար politik.am կայքը միգուցե գնար հենց այս փաստերի հետքերով և իրավապահների օգնությամբ դներ հետևողական հետաքննության հիմքերը։ Միգուցե, եթե լիներ ադեկվատ վերաբերմունք իրականության ու մեզ շրջապատող երևույթների նկատմամբ։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23