Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվել են մարզի համայնքների 5-ամյա զարգացման լավագույն ծրագրերը

28.04.2017

Ապրիլի 25-ին, 26-ին և 27-ին մարզպետարանում մարզպետ Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ տեղի են ունեցել ՀՀ Արարատի մարզի համայնքների 5-ամյա զարգացման լավագույն ծրագրերի քննարկումներ, որին մասնակցել են մարզպետի տեղակալները, մարզպետարանի այլ պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ և ավագանիների ներկայացուցիչներ, ներդրողներ :

Համայնքային ծրագրերը թեև արդեն հաստատվել էին համայնքների ավագանիների կողմից, սակայն համայնքների ղեկավարներին տրվել էր զարգացման ծրագրերի կազմման նոր մեթոդաբանություն, և դրանք վերանայելու ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ներկայացված նոր չափորոշիչներին համապատասխանեցնելու կարիք էր առաջացել: Համաձայն ՀՀ վարչապետի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի հանձնարարականների, համայնքներում կազմակերպվել էր ծրագրերի վերանայման գործընթաց, քննարկումներին ներգրավվել էին նաև բնակիչները: Մարզպետ Ա.Գրիգորյանը համայնքների ղեկավարներին առաջարկել էր զարգացման ծրագրերի կազմման ժամանակ հաշվի առնել շահագրգիռ կողմերի կարծիքները ու վերլուծությունները, ներդնել բոլոր ուժերը և առավել իրատեսական ու կիրառական ծրագրեր ներկայացնել :

Մարզպետարանի և համայնքների ղեկավարների համագործակցության և համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում փոփոխված ծրագրերի լավագույն տարբերակները ներկայացվել են մարզպետին: Քննարկումների ընթացքում Արամայիս Գրիգորյանը կրկին կարևորել էր համայնքների զարգացման համար սեփական հնարավորությունների և տեղական ռեսուրսների առավելագույն օգտագործմամբ տնտեսական ներդրումային ծրագրերի ներկայացումը և համայնքի ղեկավարի հետևողականությունը՝ ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ:Հանդիպումներից հետո Արարատի մարզի մեկ քաղաքային և չորս գյուղական համայնքների վերջնական տեսքի բերված և լրամշակված զարգացման լավագույն 5-ամյա ծրագրերը կներկայացվեն ՀՀ կառավարության աշխատակազմ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31