Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

03.05.2017

Մայիսի 3-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանդիպել է մարզի ներդրողների հետ։ Հանդիպումը առանցքային մաս է կազմել ՀՀ կառավարության կողմից հաստատված փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրի։ Ձեռներեցության խթանման, օրենսդրական խոչընդոտների վերացման, ֆինանսավորման հասանելիության բարձրացման, շուկաների հասանելիության և բիզնեսի միջազգայնացման ռազմավարություն ունեցող այս ծրագրի նպատակը երկրի տնտեսական զարգացումն է։
Արարատի մարզպետի հետ հանդիպման ընթացքում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները առաջ են քաշել իրենց կողմից մշակված այն ծրագրերը, որոնք իրատեսական են և հստակ կառուցվածքային դրույթների շնորհիվ կառավարությունում կայանալիք քննարկման ընթացքում  հավանության արժանանալու և կյանքի կոչվելու շանսեր ունեն։
Առաջարկված ծրագրերը վերաբերել են ջերմոցային տնտեսությունների ստեղծմանն ու շահագործմանը, պտուղբանջարեղենային չորանոցների ու խոշոր եղջերավոր անասունների համար նախատեսված անասնաֆերմաների կառուցմանը, ինչպես նաև պլաստիկ մասսաների վերամշակման արտադրություն հիմնելուն և մարզում արդյունավետ աղբահանություն իրականացնելուն։ Ներդրողներից ոմանց ծրագրերն էլ վերաբերել են արդեն իսկ գործող բիզնեսի ընդլայնման հեռանկարներին՝ խոշոր եղջերավոր անասունների մորթի կազմակերպում, մսոսկրային ալյուրի ստացում, տուրիզմի զարգացման միջոցով գինեգործության ավանդույթների ներկայացում։
Քննարկելով ներկայացված ծրագրերը, դրանց իրատեսական և օպտիմալ կողմերը՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ներդրողներին հորդորել է կառավարության դատին ներկայացնելիս հանդես գալ առավել ճկուն կառուցվածքային ծրագրերով և հստակ տիրապետել այդ իսկ ծրագրերի բոլոր դրույթներին ու հեռանկարային կողմերին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23