Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

03.05.2017

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները տեղեկատվություն են ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքի, ինչպես նաև նախատեսվող աշխատանքների մասին:
Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները մարզպետին ներկայացրել են մարզում իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքն ու աշխատանքային շրջայցերի ժամանակ հայտնաբերված թերությունները: Մարզպետը քաղաքաշինության բնագավառի պատասխանատուներին հանձնարարել է իրականացնել շարունակական հսկողություն և թերությունների հայտնաբերման դեպքում իրատեսական լուծումներ առաջարկել:
Աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը տեղեկատվություն է ներկայացրել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին ՝ նշելով, որ այս պահին ոռոգման հետ կապված խնդիրներ չկան, պարարտանյութերի և սերմնացուների տրամադրման գործընթացը ընթանում է սահուն, և գյուղատնտեսներին հուզող հարցը դեռևս անցյալ տարի մթերող կազմակերպություններին հանձնած բերքի դիմաց կուտակված պարտքն է : Մարզպետը հանձնարարել է նոր առաջարկություններ մշակել, որոնք կբխեն գյուղագործների շահերից և հետագայում, նոր պայմանագրերի կնքման ժամանակ, կբացառեն նմանատիպ խնդիրների առաջացումը:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը ներկայացրել է մարզի առողջապահական հաստատություններում կատարած ուսումնասիրության արդյունքները՝ նշելով, որ ռացիոնալիզացման առումով անհրաժեշտ են կառուցվածքային և հաստիքային փոփոխություններ: Խիստ կարևորելով հատկապես բժշկական կենտրոններում մատուցվող ծառայությունների որակը՝ մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել պետական միջոցների նպատակային բաշխման, օգտագործման, բարձրակարգ մասնագետներով համալրման և բուժծառայությունների որակի բարելավման ուղղությամբ:
Մարզպետ Ա. Գրիգորյանը աշխատակազմի պատասխանատուներին հանձնարարել է ստեղծել մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբ, որն առաջարկությունների փաթեթ կմշակի մարզի համայնքների անձնագրեր ստեղծելու համար:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար մարզում ցերեկային ուսուցման կենտրոնների ստեղծելու, համայնքային բյուջեների քննարկման և քաղաքացիների ընդունելության կազմակերպման վերաբերյալ  հարցեր, ներկայացվել են առաջարկություններ, տրվել նոր հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 14:43:49