Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

09.05.2017


Սիրելի՜ հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։
Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան ու կարևորագույն տոներից մեկն է, որ խորհրդանշում է հայ ժողովրդի հերոսական ոգին, անսասան կամքն ու ազատատենչությունը։ Մեծ Հայրենականի հաղթական ավարտից մինչև Շուշիի հերոսական գրավում ու մեր օրեր հայը հաստատել է ազատ ու շենացող երկիր ունենալու իր իրավունքը։
Թող, որ հայ մարտիկը, մտավորականը, շինարարն ու գործարարը իրենց քաջությունն ու ստեղծագործ միտքը դրսևորեն միայն խաղաղ պայմաններում, խաղաղ երկնքի տակ։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ կարևորագույն այս օրվա կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, բարօրություն և նորանոր հաղթանակներ բոլոր բնագավառներում։


ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ՝      

                                                   ԱՐԱՄԱՅԻՍ  ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45