Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում տոնել են Հաղթանակի և խաղաղության տոնը

10.05.2017

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ միջոցառումներ են անցկացվել հանրապետության բոլոր մարզերում։
Արտաշատում տեղի է ունեցել համամարզային միջոցառումը, որին մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալներ Իլյիչ Շադյանը, Հայրապետ Բաբայանը, Աշոտ Վարդանյանը,մարզպետարանի աշխատակիցները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ու Արտաշատի ՌԴ սահմանապահ զորամասի ներկայացուցիները, ԵԿՄ անդամներ, արտաշատցիներ։ Տոնական միջոցառումը նշանավորվել է հանդիսավոր քայլերթով և մեկնարկել է Արարատի մարզպետարանից։
Հանդիսավոր երթը եզրափակվել է Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշակոթողի մոտ։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշաքարին և հարգանքի տուրք մատուցել Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված զինվորների հիշատակին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27