Նորություններ
Մայիսի 27-ին Հայաստանում անցկացվելու է հանրապետական շաբաթօրյակ
17.05.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ մայիսի 27-ին հանրապետության ողջ տարածքում անցկացվելիք շաբաթօրյակի ժամանակ շեշտադրումը լինելու է աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարումն անհրաժեշտ մակարդակի բերելն ու ամենուրեք անկանոն թափված աղբի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ձևավորելը։
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ մարզի համայնքների ղեկավարներին, հանրակրթական ուսումնական և բուժհատատությունների տնօրեններին են ուղարկվել շրջաբերականներ։ Շաբաթօրյակի աշխատանքները համակարգված ու արդյունավետ իրականացնելու համար առաջարկվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ համայնքի բնակիչների, դպրոցների բարձր դասարանների աշակերտների, բուժհաստատությունների , ինչպես նաև մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցների մասնակցությունը պատշաճ կերպով կազմակերպելու համար։