Նորություններ
Արարատի մարզպետն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն
18.05.2017
Մայիսի 17-ին ՀՀ Արարատի մարզպետարանում անցկացվել է ընդունելություն, որի ժամանակ տարաբնույթ հարցերով դիմած քաղաքացիներին ընդունել է Արամայիս Գրիգորյանը։ Ընդունելությանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալները, համայնքների ղեկավարներ։ Մարզի տարբեր համայնքներ ներկայացնող քաղաքացիների՝ մարզի ղեկավարին ուղղված դիմումներն ու հարցերը առավելապես վերաբերել են ֆինանսական, սոցիալական, առողջապահական, բնակարանային ու իրավական ոլորտներին:
Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին, ինչպես նաև լսելով մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմում-խնդրանքների զգալի մասին տրվել է դրական ընթացք, որոշ հարցեր էլ լուծվել են հենց տեղում։ Մարզպետ Արամայիս Գրիգորյանը համայնքների ղեկավարներին հորդորել է դրսևորել բարեխիղճ վերաբերմունք և գտնել բարձրացված հարցերի իրատեսական լուծման եղանակները։
Քաղաքացիները շնորհակալանքի խոսքեր են ուղղել մարզպետ Արամայիս Գրիգորյանին ջերմ ու պատրաստակամ վերաբերմունքի և իրենց խնդիրները կիսելու համար։