Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ապատեղեկատվության տարածումը շարունակվում է

19.05.2017

Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ շարունակում են իրեն բնորոշ գործելաոճը, այն է՝ հրապարակել տեղեկատվություն, որը ոչ միայն որևէ առերեսում չունի իրականության հետ, այլև հոլիվուդյան ֆիլմի սցենար հիշեցնող նախորդ հոդվածների կրկնությունն է։ Ակնհայտ է ու փաստ, որ այս հոդվածների դիմաց և <<անբասիր>> ծառայության համար խոստացված վարձատրությունը գայթակղիչ է ու հեռանկարային, սակայն հարց է առաջանում, թե ուր մնացին այդ դեպքում մարդկային խիղճը և նույն այն բարոյականությունն ու արդարության կոչերը, որի մասին իբրև թե այդպես հետևողական բարձրաձայնում են նույն այդ լրատվամիջոցները։ Միգուցե բարոյականնությունն ու արդարությունը վերջանում են հենց այնտեղ, որտեղից սկսվում է ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ամենակարող ու ամեն ինչ ոտնահարող՝ և մարդկային որակներ, և անկողմնակալություն ու պատասխանատվություն։
Մայիսի 19-ին politik.am և lragir.am լրատվամիջոցներում հրապարակված <<Ավելի քանի 700 աշակերտ դեմ է դուրս եկել Արարատի մարզպետին>> և <<Հաշվեհարդար․ Արարատի մարզպետը հեռացրել է դպրոցի տնօրենին>> հոդվածները փաստելու են գալիս վերոհիշյալը։ Երկու հոդվածներում միաժամանակ ոչ միայն լրագրողական սկզբունքայնությունն է խախտվել, այլև չկա իրականության և ոչ մի նշույլ։ Հոդվածներից մեկում արծարծվող հարցը, թե Արտաշատի 5-րդ դպրոցի տնօրեն Ռուզան Հայրապետյանն ազատվել է աշխատանքից, ևս լրագրողական անհետևողականության արդյունք է, քանզի, կհամաձայնեք, որ <<աշխատանքից ազատվել>> ու <<դիմումի համաձայն աշխատանքից ազատվել>> երևույթներն իրարի տարբերելը բարդ չէ, ուր մնաց թե՝ անհնար։
Իսկ ահա Արտաշատի 4-րդ դպրոցի տնօրեն Նարինե Մուրադյանի՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ lragir.am կայքում զետեղված հոդվածի բնութագրականը նախորդի կրկնությունն է իրականությունից հեռու և պատվիրված լինելու բոլոր առումներով։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ դպրոցների տնօրենները ընտրվելուց հետո նշանակվում են տնօրեն 5 տարի ժամկետով, որից հետո անցկացվում են նոր ընտրություններ, իսկ մինչ այդ, սահմանված կարգի համաձայն, մարզի ղեկավարը կարող է նշանակել է տնօրենի պաշտոնակատար։ Հետևաբար, ինչ հաշվեհարդարի կամ աշխատանքից ազատման մասին կարող է լինել խոսքը, երբ այստեղ գերակայում են օրենքի տարրերը։
Շարունակելով նմանօրինակ հոդվածների շարքը՝ վերոհիշյալ և այս կերպ առաջնորդվող մյուս լրատվամիջոցները ոչ միայն վարկաբեկվում են ու կորցնում առանց այդ էլ փոշիացած հեղինակությունը, այլև հասարակության շրջանակում ստեղծում են ստի, կեղծիքի ու ապատեղեկատվության մի պատ, որ նման է երկսայր սրի։ Ուստի ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս թողնել այսօրինակ գործելաոճը, իրականությանը նայել բարեխղճորեն, այլ ոչ՝ անխղճորեն ու այլոց շահերն ու իրավունքները ոտնահարելով, և պատվեր կատարելիս լինել գոնե դույզն ինչ կոռեկտ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31