Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է <<Ուդուլի>> տոլմայի 7-րդ ավանդական փառատոնը

20.05.2017


Մայիսի 20-ին Արարատի մարզի Հնաբերդ համայնքում կայացած տոլմայի փառատոնին ներկա են գտնվել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, պաշտոնատար անձինք, համայնքների ղեկավարներ, քաղաքացիներ։
Բացելով փառատոնը՝ Արամայիս Գրիգորյանը ողջունել է մասնակիցներին ու հյուրերին և նշանակալի իրադարձություն համարել ավանդական այս փառատոնն Արարատի մարզում անցկացնելու հնարավորությունը։ Կարևորելով աշխարհաքաղաքական բարդ ու մշտապես փոփոխվող իրավիճակներին համընթաց մեր մշակութային արժեքներն ըստ արժանվույն ներկայացնելու փաստը՝ Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ այս ոլորտում մեծ է հայկական արժեքների յուրացման դեմ անխախտ պայքարի դերը և ավելացրել, որ <<Ուդուլի>> փառատոնը ասվածի վառ ապացույցն է։
<<Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման>> հկ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, շնորհակալություն հայտնելով բոլորին ներկայության համար, կոչ է արել մշտապես կանգնել կողք կողքի և հպարտորեն պահպանել հայերի հզոր մշակութային ժառանգությունը։
Այնուհետև բացման արարողությանը հաջորդած համերգային միջոցառման ընթացքում հնչել են հեղինակային ու ազգագրական երգեր, պարային համույթներն ու արվեստի դպրոցի սաները հանդես են եկել կատարումներով։
Փառատոնի ընթացքում տարբեր ռեստորանային համալիրների, համայնքների, ՀՀ պաշտպանության նախարարության, միջին ուսումնական հաստատությունների, հկ-ների թիմերն իրենց հատկացված 25 տաղավարներում ներկայացրել են տոլմայի պատրաստման ավելի քան 60 տեսակ։ Ավարտին ժյուրիի որոշմամբ մրցանակներ են հանձնվել <<Լավագույն համ>>, <<Լավագույն տեսք>> և <<Մրցույթի բացարձակ հաղթող>> անվանակարգերով, ինչպես նաև հայկական դյուցազնագրքում գրանցվել է նոր ռեկորդ <<TUFENKIAN>> ռեստորանի խոհարարների կողմից 60 մ 45 սմ երկարությամբ տոլմայի պատրաստման համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45