Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայանիստն ունի ոռոգման նոր համակարգ

22.05.2017

Մայիսի 22-ին Հայանիստում նշվել է ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ավարտը։ Ծրագիրը նպաստելու է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալի նվազեցմանն ու ռեսուրսի կայուն օգտագործմանը։ Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, հյուրեր, հայանիստցիներ։
Ծրագիրն իրականություն է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID/ԱՄՆ), <<Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա>> ընկերության և Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ։ Այն կյանքի կոչելու նպատակով համայնքում գտնվող ձկնաբուծարանի հետադարձ ջրերի օգտագործման համար կառուցվել է պոմպակայան, տեղադրվել է նոր ոռոգման ցանց, իրականացվել է հողատերերի ուսուցում կայուն գյուղատնտեսության վարման թեմայով։
Արարատի մարզպետն այցելել է ձկնաբուձարանում կառուցված նոր պոմպակայան, շրջայց կատարել դաշտերով՝ տեսնելու նոր ոռոգման ցանցն ու ծանոթացել տեղակայված համակարգերի օգտագործման հնարավորություններին ու արդյունավետությանը։
Շնորհավորելով ներկաներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ մարզի ղեկավարը կարևորել է այսօրինակ նախագծերն իրականություն դարձնելու անհրաժեշտությունը, որոնց շնորհիվ վերականգնվում է ջրային ռեսուրսն ու ձևավորվում է առողջ բնապահպանական միջավայր։ Մարզի ղեկավարը շնորհակալանքի խոսքեր է ուղղել վերոհիշյալ կազմակերպություններին ծրագրի իրականացման համար և ավելացրել, որ մի քանի տարի անց արդեն իսկ տեսանելի կլինի դրական արդյունքը։
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր ելույթում կենսական է համարել ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանումը, ապա հավելել, որ ծրագրի արդյունքը նորարարական լուծումների մի օրինակ է հանդիսանում, որը մշակվել և ներդրվել է բոլորի շնորհիվ։
Միջոցառումը եզրափակվել է տոնական համերգով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07