Նորություններ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ <<ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ>> ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
25.05.2017
Սիրելի՜ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ դպրոցական Վերջին դասի կապակցությամբ։
Այսօր, հրաժեշտ տալով հարազատ կրթօջախին, դուք թողնում եք այնտեղ ձեր պատանեկության հիշարժան ու անմոռանալի տարիները։ Միևնույն ժամանակ թևակոխում եք կյանքի մի նոր փուլ, որը լի է պատասխանատվությամբ։
Շնորհավորում եմ նաև մեր ուսուցիչներին, քանզի նրանք կյանք են ճանապարհում մի սերունդ, որին տարիներ շարունակ սիրով փոխանցել են իրենց հարուստ գիտելիքները, դաստիարակել մարդասիրության ու հայրենասիրության սկզբունքներով։
Սիրելի՜ շրջանավարտներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ կարևորագույն այս օրվա կապակցությամբ և մաղթում ձեզ բարի երթ, նորանոր բարձունքների նվաճում ու անխախտ լավատեսություն ամենուր և ամեն պահ։