Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայրենյաց պաշտպանին նվիրված խաչքարի բացում Վերին Արտաշատում

25.05.2017

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը մայիսի 25-ին ներկա է եղել Վերին Արտաշատ համայնքում տեղակայված խաչքարի բացման արարողությանը։
Հուշակոթող- խաչքարը ստեղծվել է Եփրեմյան ընտանիքի հովանավորությամբ և քանդակագործ Գեղամ Բադալյանի կողմից ։ Հանդիսավոր արարողությունը մեկնարկել է <<Արմմոնո>> փառատոնում հատուկ մրցանակի արժանացած մոնոդրամայի ցուցադրությամբ։ Ներկայացումը նվիրված էր հայրենյաց պաշտպանի հիշատակին՝ Հայրենական Մեծ պատերազմում հերոսացած տղաներին ու Արցախյան ազատամարտում նահատակված քաջորդիներին, ովքեր առանց վարանելու մղվեցին կենաց ու մահվան պայքարի՝ պաշտպանելով իրենց հավատքն ու ինքնությունը։
Մոնոներկայացման ցուցադրությունից հետո հոգևոր հովիվներ Տեր Մխիթար քահանա Ալոյանն ու Տեր Արարատ քահանա Օրդոյանը կատարել են օրհնության կարգ։ Դիմելով ներկաներին՝ Տեր Մխիթար քահանա Ալոյանը հորդորել է այս խաչքարի մեջ տեսնել մեր անցած հերոսական պատմության դրվագները, այսօրվա խաղաղության և լուսավոր ապագայի կերտողին՝ հայ զինվորին և շնորհակալություն հայտնել Եփրեմյան ընտանիքին հայրենանվեր գործունեության և աստվածահաճո գործի համար։
Հանդիսավոր միջոցառման ավարտին կայացել է տոնական համերգ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32