Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտարարված է համապետական շաբաթօրյակ

25.05.2017



 

2017 թվականի մայիսի 27-ին <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ:


Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ շաբաթօրյակի արդյունավետ կազմակերպման և անցկացման նպատակով մարզի համայնքներ, հանրակրթական ուսումնական և առողջապահական հատատություններ ուղարկվել են շրջաբերականներ ։

Համապետական շաբաթօրյակին ակնկալվում է մարզի բոլոր պետական և մասնավոր հիմնարկ-ձեռնարկությունների, ընկերությունների և հասարակական կառույցների ներկայացուցիչների , ինչպես նաև մարզի բնակչության ակտիվ մասնակցությունը:

Բոլորին կոչ է արվում հատուկ ուշադրություն դարձնել հանրային տարածքների, պատմամշակութային վայրերի և հուշարձանների, հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհների հարակից տարածքների մաքրմանը և բարեկարգմանը:
Այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան ընտանիքներով, ընկերներով, կոլեկտիվներով մասնակցելու համապետական շաբաթօրյակին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով.

Արարատի մարզ- 0235-2-34-65

«Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում շահագրգիռ կազմակերպությունների, պետական տարբեր մարմինների, համայնքների ակտիվ համագործակցության, հանրային լայն իրազեկում ապահովելու, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման՝ աղբահանության, աղբի կուտակման հետ կապված տարբեր ահազանգերի համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31