Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն՝ հանրապետական շաբաթօրյակին ընդառաջ

26.05.2017

Մայիսի 26-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն անցկացրել է արտահերթ խորհրդակցություն մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության առանցքային հարցը վերաբերել է մայիսի 27-ին կայանալիք հանրապետական շաբաթօրյակի աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը։ Շեշտելով, որ Արարատի մարզում, <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում, մաքրման աշխատանքների իրականացման առումով գրանցվել են բարձր ցուցանիշներ, մարզի ղեկավարը հորդորել է չբավարարվել արդյունքով և համապետական շաբաթօրյակին ևս ներկայանալ նույն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ։
Խորհրդակցության ընթացքում Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանը զեկուցել է <<Մաքուր Հայաստան >> ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին։ Ներկայացնելով նաև համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների օրակարգային հարցերը՝ Հայրապետ Բաբայանը հավելել է, որ բոլոր ռեսուրսները մոբիլիզացված են, շաբաթօրյակի արդյունավետ իրականացման համար կազմվել են մաքրման ու բարեկարգման աշխատանքների սխեմաներ, նախապատրաստական աշխատանքներ են տարվել բեռնատար մեքենաների և համապատասխան տեխնիկայի ներգրավման համար։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է շարունակել շարժվել արդեն իսկ կազմված ու հաջողություններ գրանցած ծրագրի համաձայն՝ դրանում, բնականաբար, ներգրավելով ինչպես մարզպետարանի ենթակայության, այնպես էլ պետական ու մասնավոր կառույցները։ Միևնույն ժամանակ հորդորելով սահմանված գործառույթներն իրականացնել ամենայն պատասխանատվությամբ և բարեխղճորեն՝ մարզի ղեկավարը մարզը բարեկարգելու, սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու գործում կարևորել է նաև համագործակցությունը համայնքների բնակիչների հետ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45