Նորություններ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 28-ի՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
27.05.2017
Սիրելի հայրենակիցնե՜ր,
Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ։ Մայիսի 28-ը մեր պատմական ու հատկապես մայիսյան հաղթանակների հանրագումարն է։ Միևնույն ժամանակ նշանակալի այս օրը խորհրդանշում է մեր ժողովրդի վերածնունդի մեկնարկը, քանզի 1918թ․մայիսի 28-ին հայ ժողովուրդն իր անկոտրում կամքով և միասնական ոգով հաստատեց ամուր պետականություն ունենալու իր իրավունքը։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ կարևորագույն այս օրվա կապակցությամբ և մաղթում, որ պատմական վճռորոշ իրավիճակներում հայ ժողովուրդը լինի միասնական ու կուռ և նույն վճռականությամբ կերտի իր ապագան։