Նորություններ
Արարատի մարզում մեկնարկել է հանրապետական շաբաթօրյակը
27.05.2017
Մայիսի 27-ին հանրապետության ողջ տարածքում մեկնարկած հանրապետական շաբաթօրյակին մասնակցել են Արարատի մարզի բոլոր գյուղական և քաղաքային համայնքները։
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը և մարզպետարանի աշխատակազմը շաբաթօրյակի շրջանակներում սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացրել են Փոքր Վեդի և Լուսառատ համայնքի տարածքում։
Շաբաթօրյակի աշխատանքներին հետևելու համար Արարատի մարզ է այցելել Տարածքային զարգացման և կառավարման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը։
Ավելացնենք, որ սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար մարզի ողջ տարածքում գործի է դրվել 200-ից ավելի բարձող և տեղափոխող տեխնիկա, ինչպես նաև աշխատանքներին են միացել մասնավոր ու պետական կառույցների, հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեկտիվները։ Իսկ մինչ այդ, <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում, վերացվել է Արարատի մարզում առկա շուրջ 200 աղբակույտ։
.