Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարգևատրվել են հանրապետական օլիմպիադայի մրցանակակիրները

29.05.2017

Մայիսի 29-ին Արարատի մարզպետարանում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ պարգևատրվել են հանրապետական օլիմպիադայում մրցանակային տեղեր գրաված և գովասանագրեր ստացած աշակերտները: Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, մարզպետարանի աշխատակիցները, տնօրեններ, ծնողներ:
Ողջունելով ներկաներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից՝ Իլյիչ Շադյանը շնորհավորել է ուսման մեջ հաջողությունների հասած աշակերտներին և մաղթել նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ: Այնուհետև հանրապետական օլիմպիադայում Արարատի մարզի պատիվը բարձր պահած 19 աշակերտներին  Խաժակ Աղաբեկյանը պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել:

Միջոցառմանը ներկա ծնողները շնորհակալանքի խոսքեր են ուղղել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին հանրակրթության ոլորտը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32