Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.06.2017

Սիրելի՜ երեխաներ,
Շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերևս ամենալուսավոր ու հրաշալի տոնի՝ Երեխաների պաշտպանութjան միջազգային օրվա կապակցությամբ:
Յուրաքանչյուրիս պարտքն է ապահովել երեխաների անհոգ մանկությունն ու շուրջ տարին նրանց պարգևել հունիսմեկյան բարձր տրամադրություն։ Դուք մեր ապագան եք, ուստի մենք՝ ավագներս, անում ենք ամեն հնարավորը, որպեսզի հայրենիքի վաղվա պաշտպանը, վաղվա քաղաքացին ու առաջընթացի շարժիչ ուժը մեծանան արժանապատվորեն՝ խաղաղ ու բարեկեցիկ պայմաններում։
Կրկին շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում անհոգ ու արևառատ մանկություն:


Արարատի մարզպետ՝
                                                                            Արամայիս Գրիգորյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32