Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ՄԱՍԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

02.06.2017



Երկրագնդի բոլոր անկյուններում հունիսի մեկն ընդունված է տոնել որպես աշխարհի ամենամաքուր ու լուսավոր էակների՝ երեխաների պաշտպանության օր։ Երեխաների օրն անմոռաց ու ինքնատիպ դարձնող տոնակատարությունից անմասն չի մնացել նաև Մասիսի բժշկական կենտրոնը։ Խորհրդանշական այս օրը ողջ անձնակազմը՝  տնօրեն Նունե Ավանեսյանի գլխավորությամբ, շնորհավորել է հիվանդանոցի Մանկական բաժանմունքում բուժման կուրս անցնող բոլոր փոքրիկներին։
Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալներ Հայրապետ Բաբայանը, Իլյիչ Շադյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սոնյա Պողոսյանը։
Շնորհավորելով ներկաներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից՝ Հայրապետ Բաբայանը երկրագնդի երեխաներին մաղթել է անհոգ ու հեքիաթային մանկություն։ Մասիսի ԲԿ-ի տնօրեն Նունե Ավանեսյանը ևս իր շնորհավորանքի խոսքն է ուղղել բոլոր փոքրերին և հույս հայտնել, որ նրանք մշտապես կմեծանան խաղաղ պայմաններում, խաղաղ երկնքի տակ։ Իսկ ահա մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սոնյա Պողոսյանն իր շնորհավորանքն արտահայտել է հրաշալի էակներին նվիրված ասմունքով։
Երեխաների համար անմոռանալի այս օրը Մասիսի ԲԿ-ի տնօրենությունն ու Արարատի մարզպետարանը պատրաստել էին անակնկալ․ Սրահների տոնական զարդարանքի ու զվարճալի ծրագրի հետ մեկտեղ փոքրիկներին են հանձնվել նվերներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32