Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտարարություն

06.06.2017

2017 թվականի հունիսի 10-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառներին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և սպառողների համար առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների գների ձևավորմանը: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն՝ 0235-2-51-09 հեռախոսահամարով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-20 17:57:45