Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետարանի պաշտոնական հաղորդագրությունը

07.06.2017

Հունիսի 6-ին <<Փաստ>> օրաթերթը հայտնել էր, որ, ըստ իր աղբյուրների, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը նախ ստուգողներ է ուղարկել Արտաշատի թիվ 3 միջնակարգ դպրոց, ապա այն լուծարելու որոշում կայացրել՝ իբր անբարեկարգ վիճակի պատճառով։ Արարատի մարզպետարանը պաշտոնապես հայտարարում է, որ Արտաշատի թիվ 3 դպրոցում իրականացված ստուգումներն աուդիտորական են և մարզպետարանի իրավասությունից բխող: Ավելացնենք նաև, որ <<Ներքին աուդիտի մասին>> օրենքի համաձայն՝ աուդիտորական ստուգումներից հետո նշանակվում է վերստուգման գործընթաց, որի ընթացքում ներքին աուդիտորները կատարում են գործառույթներ, որոնց ընթացքում իրավունք ունեն ենթակա միավորից պահանջել տեղեկություն թերությունների ուղղման վերաբերյալ, անձամբ իրականացնել ուսումնասիրություններ, ինչպես նաև ռիսկերի գնահատման արդյունքում ենթակա միավորն ընդգրկել աուդիտի հաջորդ հաշվետու տարվա ծրագրում։ Իսկ ինչ վերաբերում է վերոհիշյալ դպրոցի լուծարման վարկածին, ապա այս տեղեկությունը ստահոդ է ու ոչ պաշտոնական։ Հերյուրանք ու ստահոդ տեղեկատվություն տարածող կայքերին հորդորում ենք չհրապարակել անանուն և հեղհեղուկ աղբյուրներից վերցված տեղեկատվություն և ինֆորմացիայի մասսայականացման ժամանակ լինել անկողմնակալ։
Անկողմնակալության տարրը պահելու հորդորով ենք դիմում նաև lragir.am լրատվական կայքին։ Հունիսի 6-ին հենց այս կայքում զետեղված <<Ալիկ Սարգսյանից ուզեք>>․ Արարատի մարզպետը գյուղապետերից հետ է ուզում փողը հոդվածում զետեղված տեղեկատվությունը ոչ միայն անանուն է և ոչ պաշտոնական, այլև, ինչպես նույն այդ հոդվածում է նշվում, խոսակցությունների հիման վրա հիմնված։
Հետևաբար, ևս մեկ անգամ հորդորում ենք խոսակցությունների վրա հիմնված ու անանուն աղբյուրներից վերցված տեղեկատվությունը չդարձնել հրապարակման ենթակա և հրամցնել հասարակությանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31