Նորություններ
Մեղվաբույծների խորհրդակցություն Արարատի մարզպետարանում
14.06.2017
Հունիսի 14-ին Արարատի մարզպետարանում մեղվաբույծների մասնակցությամբ կայացած խորհրդակցությունը վարել է <<Մեղվապահների ազգային ֆեդերացիայի>> նախագահ Ռոզա Ծառուկյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մեղվապահության բնագավառում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ու իրատեսական ուղիները։ Հանդիպման ընթացքում Արարատի մարզի մեղվաբույծներին են բաժանվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հատկացված <<Բիվարոլ>> կանխարգելիչ դեղամիջոցները։ Խորհրդակցության ավարտին ձևավորվել է մեղվաբույծների մարզային միություն, որի նախագահ է ընտրվել Սուքիաս Բադալյանը։