Նորություններ
Արարատի մարզպետարանը պարզաբանում է
15.06.2017

<<Չորրորդ իշխանություն>> թերթը հունիսի 14-ին, անդավաճան մնալով իր գործելաոճին, հերթական պատվերն է կատարել` տպագրելով հոդված, որն իրականության հետ բացարձակապես կապ չունի:
Այս անգամ թերթի ձևակերպումը մենք կվերանվանենք այսպես. <<Անգրագետ պատվիրատուների և տգետ պատվեր կատարողների հերթական ձախողումը>>:
<<Չորրորդ իշխանությունում>> հրապարակված <<Արարատի մարզպետը մարզպետարանը համարում է բարդակ>> <<հոդված>> կոչվածի կապակցությամբ ՀՀ Արարատի մարզպետարանը ընդամենը հարկ է համարում պարզաբանել, որ մարզպետարանի պարետ Արշալույս Մհերյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, իսկ Վարուժան Գրիգորյանը ոչ թե իրավաբանական բաժնի մասնագետ է, այլ մարզպետի տեղակալի օգնականն է և շարունակում է աշխատել:
ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի մոտ տեղի ունեցող խորհրդակցությունները մշտապես անցնում են գործնական և աշխատանքային մթնոլորտում, իսկ նրա անձի և ընտանիքի վերաբերյալ զրպարտանքին , անհիմն բամբասանքներին և <<հոդվածում>> զետեղված այլ հերյուրանքներին մարզպետարանը հարկ չի համարում արձագանքել: