Նորություններ
Արարատի մարզպետարանի պարզաբանումը
16.06.2017
Ի պատասխան 16.06.2017թ. <<Հրապարակ >> օրաթերթում տպագրված <<Արարատում հերթը հասել է սփյուռքահայերին >> հոդվածի հայտնում ենք, որ Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան N5 դպրոցի տնօրեն Ռուզան Հայրապետյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, այլ ոչ մարզպետարանի կողմից իրականացված ներքին աուդիտի արդյունքում:
Դպրոցի մեկենաս, Ավստրիայում բնակվող Արշալույս Ճգնավորյանի և նախկին տնօրենի իրականացրած ֆինանսական գործարքների փաստաթղթերը աուդիտի չեն ենթարկվել, չնայած, որ մարզպետարանը դրա իրավասությունն ուներ:
Լրատվամիջոցին հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց: