Նորություններ
Ամառային հանգստի է մեկնել երեխաների առաջին խումբը
19.06.2017
Հունիսի 19-ին Արարատի մարզում մեկնարկել է երեխաների ամառային հանգստի առաջին փուլը։
Հանքավանի <<Հեքիաթային կիրճ>> և <<Խոտորջուր>> մանկական-առողջարարական ճամբարներում իրենց ամառային հանգիստը կանցկացնի մարզի երեք տարածաշրջանների սակավ ապահովված, բազմանդամ, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների 170 երեխա։
Երեխաներին ամառային հանգստի են ճանապարհել Արարատի մարզպետի տեղակալներ Հայրապետ Բաբայանը, Աշոտ Վարդանյանը, Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Աշոտ Վարդանյանը ողջունել է ներկաներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից և ասել, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում այս տարի ևս երեք հերթափոխով ամառային հանգստի կմեկնի շուրջ 470 երեխա։ Մաղթելով երեխաներին հաջողություն, հաճելի հանգիստ և բարի ճանհապարհ՝ Աշոտ Վարդանյանը հավելել է նաև, որ նրանց մինչև հանգստավայր կուղեկցեն Արարատի մարզպետի կողմից ստեղծված աշխատանքային խմբի անդամները, բուժաշխատողներն ու ոստիկաննները։