Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարույր Սևակի հիշատակին

19.06.2017

Հայ  մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի մահվանից հետո հունիսի 17-ը նշվում է որպես բանաստեղծի Հիշատակի օր: Տարիներ շարունակ այդ օրն Արարատի մարզում նշվում է նաև որպես Պոեզիայի օր: Սևակի հայրենի Չանախչիում (այժմ` Զանգակատուն) ամեն տարի հավաքվում են նրա պոեզիայի սիրահարներն ու մտերիմները: Օրվա կապակցությամբ հանրապետական և մարզային տարբեր կառույցների ներկայացուցիչները, այլ մարզերից ժամանած ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները, ուսանողները ծաղիկներ են խոնարհում հայտնի բանաստեղծի շիրմաքարին և այցելում նրա տուն-թանգարան: Այգում հնչում է Պարույր Սևակի ձայնը և դիմավորում յուրաքանչյուրին:
Ավանդույթի համաձայն՝ Պարույր Սևակի Հիշատակի օրվան նվիրված միջոցառումներին ներկա են գտնվել Արարատի մարզպետարանի ներկայացուցիչները: Մարզպետի տեղակալներ Իլյիչ Շադյանը, Հայրապետ Բաբայանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սոնյա Պողոսյանը, մշակույթի և սպորտի բաժնի և այլ աշխատակիցները  ծաղիկներ  են խոնարհել  ավտովթարի վայրում կանգնեցված  հուշաքարին և բանաստեղծի շիրմաքարին: Այնուհետև տուն-թանգարանում նրանք մասնակցել են բանաստեղծին ու նրա ստեղծագործություններին նվիրված հուշ-ցերեկույթին: Խորհրդանշական այդ օրը  Սևակի տուն-թանգարան են այցելել ՀՀ գրողների միության անդամներ, մտավորականներ, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ:
Թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը,ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին, կոչ է արել անմար պահել Սևակի հիշատակն ու հավատարիմ մնալ նրա պատգամներին: Տնօրենը նաև իր խորին երախտագիտությունն է հայտնել ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար: Ցերեկույթի ընթացքում ելույթ են ունեցել գրականագետներ, բանաստեղծներ, հնչել են հատվածներ Սևակի պոեզիայից, տեղի է ունեցել Պարույր Սևակի մինչ այժմ անտիպ <<Սայաթ-Նովան և միջնադարը>> գիտական աշխատության շնորհանդեսը :

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45