Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

20.06.2017

Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
Տոնական այս օրը լրացուցիչ առիթ է շնորհակալություն հայտնելու համար մեր բոլոր այն բժիշկներին, բուժքույրերին ու բուժաշխատողներին, ովքեր, բարձր պահելով մասնագիտության պատիվը, անմնացորդ նվիրումով ու սիրով են կատարում իրենց առաքելությունը։
Հիպոկրատի երդմանը հավատարիմ, դուք անում եք առավելագույնը մարդկային կյանքեր փրկելու և առողջությունը վերականգնելու համար:
Սիրելի՜ բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ, ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն ու երջանկություն:

 


Արարատի մարզպետ՝         

                                                                                     Արամայիս Գրիգորյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:39:29