Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետարանը հերքում է

20.06.2017

Քանի որ որոշ լրատվամիջոցներ չեն զլանում իրենց անունը արատավորող հրապարակումներ տարածելուց, ապա, Արարատի մարզպետարանը ևս, իր գործունեության անաղարտությանն ու բաց աշխատելաոճին համապատասխան, կրկին պատասխանում է այդ իսկ լրատվամիջոցներից մեկի՝ chi.am կայքի կողմից տարածած ապատեղեկատվությանը։
Վերոհիշյալ կայքում հրապարակված <<Ջայլամային քաղաքականություն Արարատի մարզպետարանում>> հոդվածի վերնագրից արդեն իսկ պարզ է դառնում, որ հենց այս կայքում են սիրում պատվիրված հոդվածներ շարադրելն ու, այդ իսկ շարադրանքի համար պարգևատրվելով, ինչու ոչ, Ավստրալիա մայրցամաքում ջայլամների հետքերով զբոսաշրջության մեկնելը։ Ինչ վերաբերում է արդեն իսկ բուն հոդվածին ու դրա մի քանի կետերին, ապա այս առնչությամբ Արարատի մարզպետարանը բազում անգամ պարզաբանել է, որ Արտաշատի 5-րդ դպրոցի տնօրեն Ռուզան Հայրապետյանը ազատվել է իր իսկ դիմումի համաձայն։ Փոքր երեխան իսկ մի քանի անգամ զգուշացվելուց հետո հասկանում է , թե ինչն է իր տեղում և ինչը ոչ, իսկ ահա, պարզվում է, որ այս կայքում աշխատում են մարդիկ, որոնց ընկալման ռեակցիան, մեղմ ասած, այնքան էլ ադեկվատ չէ։
Հրապարակման մաս հանդիսացող այն անդրադարձին, թե Արարատի մարզպետարանի կողմից սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված գումարները Արամայիս Գրիգորյանը կարգադրում է տալ իր եղբորն ընտրողներին, արդեն իսկ հատում է լկտիության ու բարոյականության բոլոր սահմանները, քանզի ընդհատակից դուրս եկած վերոհիշյալ ինֆորմացիան սրբապղծության վառ օրինակ է։ Իսկ ովքեր են այն գրողներն ու հրապարակողները, ակնհայտ է հոդվածից։
Մարզպետերանի կողմից սոցիալապես անապահով խավին տրամադրվող օգնությունները ոչ միայն տրվում են համապատասխանությամբ ու սոցիալական ծառայությունների, համայնքապետարանների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, այլև բոլոր տարածաշրջանների քաղաքացիներին հավասարաչափ բաշխման միջոցով։
Կամ ինչ է նշանակում, թե <<ծառայողական մեքենաներին տրամադրվող դիզվառելանյութի առյուծի բաժինը մարզպետը օգտագործում է անձնական նպատակներով>> ։ Այս անառակ արտահայտությանն ի պատասխան միայն կարող ենք ավելացնել, որ ձեր իսկ կողմից գրված ստահոդ ու հասարակության մեջ պառակտումներ սերմանող ինֆորմացիայի դիմաց տրվող գումարներն են հենց առյուծի բաժնով ու աստղաբաշխական։
Լրատվամիջոցը, որ նախատեսված է որպես իսկապես ինֆորմացիայի տարածող, բայց հանդես է   գալիս որպես ստահոդության ու սրիկայության սերմանող և հենց այդ սկզբունքներով էլ գոյատևում է, արդեն իսկ չի կարող լինել զուտ լրատվամիջոց, այլ մի որջ, որտեղ ստի, հրեշավորության ու արատավորության մթնոլորտում կարող են ծնվել հասարակությունն ու իրականությունը կործանող երևույթներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35