Նորություններ
Պարգևատրվել են առողջապահության ոլորտի ներկայացուցիչները
21.06.2017
Հունիսի 21-ը Հայաստանի հանրապետությունում նշվում է որպես Բուժաշխատողի օր։ Արարատի մարզի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները մասնագիտական օրվա կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարի և Արարատի մարզպետի Արամայիս Գրիգորյանի կողմից արժանացել են պատվոգրերի։ Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալներ Հայրապետ Բաբայանը, Աշոտ Վարդանյանը, Իլյիչ Շադյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սոնյա Պողոսյանը։
Շնորհավորելով ներկաներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից՝ Հայրապետ Բաբայանը մաղթել է նրանց քաջառողջություն ու անսպառ համբերություն իրենց առաքելությունն իրականացնելու դժվարին ճանապարհին, ինչպես նաև այդ իսկ դժվարին ճանապարհին նրանց կոքին լինելու և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել։
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սոնյա Պողոսյանը ևս շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել ամենօրյա նվիրված աշխատանքի համար։
Այնուհետև հանդիպմանը ներկա և պատվոգրերի արժանացած բժիշկները շնորհակալություն են հայտնել նման գնահատանքի արժանանալու համար և ավելացրել, որ պատվոգրերը պարտավորեցնող են ու խթան կհանդիսանան էլ ավելի նվիրված աշխատանքի համար։