Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվել է Արտաշատի սահմանապահ զորամասի կազմավորման 62-ամյակը

26.06.2017

Հունիսի 24-ին Արտաշատի սահմանապահ զորամասի կազմավորման տարեդարձին նվիրված միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը, ռուսական սահմանապահ զորքերում և հայկական բանակում իրենց ծառայությունն անցկացնող բարձրաստիճան սպաներ, հյուրեր։
Տոնական միջոցառումն ազդարարող հանդիսավոր նիստի ընթացքում Արարատի մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը ընթերցել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված Արտաշատի սահմանապահ զորամասի կազմավորման 62-ամյակին, որից հետո Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, ծառայողական պարտականությունները բարձր մակարդակով կատարելու համար, մարզպետի անունից պատվոգրեր է հանձնել չորս զինծառայողների։ Միջոցառման ընթացքում պարգևատրվել են նաև Արամայիս Գրիգորյանի հովանավորությամբ անցկացված <<Իմ Արտաշատի սահմանապահ ջոկատ>> թեմայով մանուկների նկարչական մրցույթում աչքի ընկած մասնակիցները՝ արժանանալով անվանակարգային մրցանակների և խրախուսական պարգևների։
Արտաշատի սահմանապահ զորամասի կազմավորման 62-ամյակին նվիրված միջոցառումը եզրափակվել է տոնական համերգով։
Ավելացնենք նաև, որ Հայաստանի հանրապետությունում Ռուսաստանի դաշնային ծառայության ահմանապահ վարչության մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրության, որի մեջ նշվում է, թե Արտաշատի սահմանապահ ջոկատի ծառայողները միշտ զգացել են Արարատի մարզի ղեկավարության և բնակչության հոգատարությունն ու ուշադրությունը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27