Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում ծիրանի բերքահավաք է

27.06.2017

Դեռևս հունիսի 16 –ից սկսված ծիրանի բերքահավաքն Արարատի մարզի տարբեր համայնքներում ընթանում է բնականոն հունով։ Հունիսի 26-ին Արարատի մարզպետարանի գյուղատնտեության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը եղել է մարզի Այգեզարդ, Այգեպատ, Արալեզ համայնքներում ու անձամբ հետևել ծիրանի բերքահավաքի և մթերման ընթացքին, զրուցել այգեգործների հետ։
Ծիրանի մշակմամբ զբաղվող այգեգործները, չնայած այս տարի գրանցված եղանակի ջերմաստիճանային տատանումներին և մթնոլորտային տեղումներին, գոհ են ստացված բերքի որակից և քանակից, խնդիրներ իրենց այգիներում գրեթե չեն ունեցել, ոռոգումը կազմակերպվել է պատշաճ մակարդակով։
Ավելացնենք նաև, որ բերքահավաքին զուգահեռ բոլոր այգիներում նաև ընթանում է մթերման գործընթացը։ Գյուղացիների հետ պայմանագիր կնքած մթերող կազմակերպություններն ու անհատ մթերողները սառնարան-մեքենաներով ծիրանն արտահանում են տարբեր երկրներ, մեծամասամբ՝ Ռուսաստանի դաշնություն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32