Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

27.06.2017

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հունիսի 26-ին հերթական խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության սկզբում մարզի ղեկավարն անդրադարձել է հունիսի վերջին կայանալիք մարզխորհրդի նիստին և հանձնարարել հստակեցնել նիստի օրակարգն ու զեկույցները ներկայացնել հնարավորինս սեղմ, ճկուն ու պրակտիկ։
Անդրադառնալով Արարատի մարզում ընթացող ծիրանի մթերման գործընթացներին՝ Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է գյուղացիների շրջանում տանել համապատասխան աշխատանքներ, որոնք կվերաբերեն մթերման գործընթացների հստակեցմանն ու ճշգրտմանը, մասնավորապես՝ գործընթացը փաստաթղթային պայմանագրով օրինականացնելուն։ Մարզպետի խոսքով՝ այս եղանակը հետագայում թույլ կտա խուսափել մթերողի անպատասխանատու վարքագծից և մթերող կազմակերպության կամ անհատի պարտավորությունները կբերի օրինական դաշտ։ Ներկայացնելով նաև նախորդ խորհրդակցությունների ընթացքում քննարկման դրված և խնդրահարույց համարվող վնասատու միջատների դեմ պայքարի հարցը՝ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետն ասել է, որ վնասված բույսերի տեղում տնկվել են նորերը, հիվանդությունը կանխվել է, և այն տարածման վտանգ իրենից չի ներկայացնում։
Խորհրդակցության ընթացքում դպրոցական ավարտական քննությունների մասին զեկույցով հանդես է եկել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը։ Խաժակ Աղաբեկյանը ներկայացրել է Արարատի մարզպետի հանձնարարությամբ դպրոցներում կատարված ուսումնասիրությունների և քննական շրջանում իրականացված հսողության արդյունքներն ու ավելացարել, որ քննություններն ընթացել են բնականոն հունով, անաչառ ընթացակարգով։ Արարատի մարզպետը հանձնարարել է նաև ուսումնասիրել ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի այցի ժամանակ մի շարք տնօրենների կողմից բարձրացված առաջարկներն ու դրանք հիմնավորելու դեպքում քննարկման ներկայացնել Կրթության և գիտության նախարարություն։
Քաղաքաշինության վարչության պետը ներկայացրել է Արարատի մարզում ընթացող շինարարական գործընթացների նկարագիրը, ինչպես նաև զեկուցել հունիսի 24-ին Տափերական համայնքի մանկապարտեզում բռնկված հրդեհի հետևանքների մասին։ Արամայիս Գրիգորյանը հաձնարարել է հստակեցնել վնասի չափերը և հաշվարկել վերականգման աշխատանքներից բխող ծախսերը՝ ներառելով նաև մարզպետարանի կողմից նախատեսվող ֆինասնական օժանդակությունը։ Իսկ ինչ վերաբերում է շինարարական գործընթացներին, ապա մարզի ղեկավարը խիստ կերպով հանձնարարել է շինարարական կազմակերպությունների հետ պայմանագիր կնքելիս պարտավորություններից չխուսափելու և հետևողական աշխատանք տանելու համար անպայման ներառել աշխատանքային վճարման ժամանակացույց։
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը հանձնարարել է ամռան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը սահուն կերպով կազմակերպելու համար սահմանել ամենօրյա հսկողություն և հետևողական լինել, որպեսզի ոռոգման ջրի հետ կապված խնդիրների առաջացման դեպքում դրանք արագ կերպով և առանց խոչընդոտների լուծում ստանան։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36