Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետարանի պաշտոնական հաղորդագրությունը

27.06.2017


2017թ․ հունիսի 27-ին մի շարք կայքերում հրապարակված Արարատի մարզի Սուրենավան համայնքում օձի խայթոցից 17-ամյա աղջկա մահվան վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ հայտնում ենք,որ մարզի բժշկական հաստատություններում վերջին երեք օրվա ընթացքում օձի խայթոցով դիմելու դեպք չի արձանագրվել, օձի խայթոցի վերաբերյալ ահազանգ չի ստացել նաև ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունը։
Ավելացնենք նաև, որ armtimes.com կայքի այն տեղեկատվությունը, թե օձի խայթոցի վերաբերյալ տեղեկատվություն է հաղորդել Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը՝ ասելով, որ դեպքը տեղի է ունեցել ծիրանի այգում, նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Հայկազ Տերտերյանը կայքի լրագրողի հարցին ի պատասխան որևէ պաշտոնական հայտարարություն չի արել։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-27 16:49:49