Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերքում

29.06.2017

Հունիսի 27-ին <<Հրապարակ>> օրաթերթում հրապարակված <<Յոթնամյա երեխան ճամբարում սպառնացել է երակները կտրել>> հոդվածում լրագրողն անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրով <<Հեքիաթների կիրճ>> և <<Խոտորջուր>> մանկական ճամբարներում իրենց հանգիստն անցկացնելու հնարավորություն ստացած երեխաներին։
Հոդվածում կատարված այն անդրադարձին, թե <<Արարատի մարզի անչափահաս երեխաների այն ծնողները, ովքեր նախորդ տարիներին մի անգամ արդեն առիթ են ունեցել առնչվելու <<Հեքիաթների կիրճ>>-ի հետ՝ անցած տարի իրենց երեխաներին այնտեղ ուղարկելով, լսել անգամ չեն ուզում այդ ճամբարի անունը>> չի համապատասխանում իրականությանը։ Այս տարի ՀՀ կառավարության օժանդակությամբ վերոհիշյալ ճամբարներ են մեկնել մարզի սոցիալապես անապահով, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների և ծնողազուրկ երեխաները, որոնք անցյալ և դրան նախորդող տարիներին ևս իրենց հանգիստն են անցկացրել այս ճամբարներում։
Օրաթերթը տեղեկացնում էր նաև, թե իբրև որոշ ծնողներ այնքան թերահավատ են եղել, որ ավտոբուսով երեխայի հետ գնացել են մինչև ճամբարի դուռը, որպեսզի համոզվեն, որ իրենց երեխան չի գնալու <<Հեքիաթների կիրճ>>։ Տեղեկացնում ենք, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի կարգադրությամբ նախապես մարզպետարանի աշխատակիցներից կազմվել էր աշխատանքային խումբ, և Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանի գլխավորությամբ երեխաներին ճամբար ուղեկցող վերոնշյալ խմբի կազմում են ընդգրկվել նաև մի քանի ծնողներ, որոնք ուղեկցել են երեխաներին մինչև ճամբար ու տեղում ևս համոզվել, որ ճամբարի պայմանները բարեկարգ են, ավելին՝ վերջերս վերանորոգման ենթարկված։
Ավելացնենք նաև, որ Արարատի մարզի ճամբար մեկնած 170 երեխաներից ընդամենը երկուսն են վերադարձել տարբեր պատճառներով, իսկ մնացած երեխաները մինչ այժմ իրենց ամառային հանգիստն են վայելում Հանքավանի գեղատեսիլ բնության գրկում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45