Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի նիստ Արարատի մարզպետարանում

29.06.2017

Հունիսի 29-ին կայացել է մարզխորհրդի հերթական նիստը, որը վարել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը։ Նիստին մասնակցել են ՀՀ ՏԿԶՆ նախարարության Տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը, հանրապետական գործադիր մարմինների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, համայնքների և բժշկական հաստատությունների ղեկավարներ։
Նիստի սկզբում Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ողջունել է ներկաներին և մինչ օրակարգային հարցերին անցնելը հանդես եկել հայտարարությամբ։ Անդրադառնալով Արարատի մարզում մեկնարկած ծիրանի բերքահավաքի աշխատանքների բացմանը, այս ոլորտում իրականացվող գործընթացների արդյունավետության ու հետագայում հնարավոր խոչընդոտներից խուսափելու համար Արամայիս Գրիգորյանը համայնքների ղեկավարներին առաջարկել է ակտիվ մասնակցություն ցուցաբերել վերոհիշյալ գործընթացներին։ Ինչպես նաև մարզի ղեկավարը անդրադարձել է Արտաշատի և Մասիսի տարածաշրջանի այն համայնքներին, որոնք էլեկտրաէներգիայի, գազի վարձավճարների մուծման ուղղությամբ ունեցել են թերացումներ՝ հորդորելով սեղմ ժամկետում վերացնել այդ խնդիրները։
Մարզխորհրդի նիստի օրակարգին համապատասխան՝ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին առաջինը զեկույցով հանդես է եկել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը։ Ներկայացնելով ծիրանի և կարտոֆիլի բերքահավաքի ընթացիկ աշխատանքների սեղմ նկարագիրը՝ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը կարևորել է ՀՀ կառավարության և Արարատի մարզպետի կողմից ամենօրյա ուշադրությունը այս գործընթացների վերաբերյալ։ Զեկույցում խոսելով գյուղագործներին պարարտանյութերի, դիզվառելանյութի, սերմնացուների տրամադրման չափաբաժինների մասին՝ Հայկազ Տերտերյանն անդրադարձել է նաև բուսասանիտարիայի և անասնաբուժական ոլորտին և հավելել, որ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների արդյունքում իրավիճակն այսօր կայուն է, ինֆեկցիոն և այլ հիվանդություններ գրեթե չեն նկատվել։ Վերջում, անդրադառնալով ոռոգման ոլորտում հսկողության սահմանման արդյունավետությանը՝ Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը նշել է, որ առջևում գարու և ցորենի բերքահավաքն է, որի հետ կապված դժվարությունների և առաջնահերթությունների դեպքում համայնքների ղեկավարներն ու գյուղացիները կարող են դիմել Արարատի մարզպետարան։
Մարզխորհրդի նիստի ընթացքում երկրորդ զեկույցը ներկայացրել է Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը։ Ներկայացնելով Արարատի մարզի համայնքերի բյուջեների հինգ ամիսների կատարողականի մասին համառոտ տեղեկատվություն՝ Գուրգեն Եղիազարյանն անդրադարձել է համայնքների սեփական եկամուտներով նախատեսված պլանային կատարողականներին և դրանք համեմատել նախորդ տարվա ցուցանիշների հետ։
Հողի հարկի, գույքահարկի, հողի վարձավճարների և այլ մուտքերի կտրվածքով ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը անդրադարձել է այն համայնքներին, որոնք այս ոլորտներում թերացել են կամ գրանցել բարձր ցուցանիշներ։
Այնուհետև հաշվետվություն է ներկայացրել ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը։ Խոսելով Արբաթ, Նշավան, Դարակերտ, Բյուրավան, Ռանչպար, Հայանիստ համայնքներում առաջին եռամսյակում իրականացված վարչական հսկողության արդյունքներից՝ Ա․ Լալայանը ներկայացրել է այս ուղղությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից ֆինանսական, հողաշինարարական, ՏԻՄ և այլ ոլորտներում հայտնաբերված թերացումները և ավելացրել է, որ այդ համայնքներում տարբեր ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքներում հայտնաբերված թերացումները վերացնելու կամ շտկելու համար կազմվել է ժամանակացույց։ Առաջիկայում վարչական հսկողություն է նախատեսվում իրականացնել նաև մարզի տասնմեկ այլ համայնքներում։
Նիստի ավարտին դիմելով ներկաներին՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ բարձրացված հարցերի և համայնքներում իրականացվող աշխատանքների առնչությամբ առաջացած խնդիրների դեպքում մարզպետարանը միշտ պատրաստ է ցուցաբերել օժանդակություն և կանգնած է նրանց կողքին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:10:23