Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետարանում կայացել է վարչական հսկողության արդյունքների հերթական քննարկումը

29.06.2017

Հունիսի 29-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի մոտ կայացել է քննարկում Այնթապ, Մարմարաշեն, Վերին Արտաշատ համայնքներում վարչական հսկողություն իրականացրած աշխատանքային խմբի և համայնքների ղեկավարների մասնակցությամբ։
Համայնքներում վարչական հսկողություն իրականացնելու նպատակով Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի կողմից ստեղծված աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են իրականացված հսկողության արդյունքները, որոնք վերաբերել են քաղաքաշինության, առևտրային ծառայությունների, ֆինանսական, տեղական ինքնակառավարման և այլ ոլորտներին։ Վերոհիշյալ 3 համայնքների ղեկավարների և աշխատակազմի պատախանատու անդամների հետ քննարկելով հայտնաբերված թերացումներն ու խնդիրները՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն առաջարկել է աշխատանքային գործընթացներում իրավաբանական, մեթոդական հարցերի առաջացման դեպքում համագործակցել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ, ինչը թույլ կտա շարժվել հստակ ձևաչափով և կնպաստի աշխատանքների արդյունավետությանը։ Վերին Արտաշատ, Մարմարաշեն, Այնթապ համայնքներում իրականացված հսկողության արդյունքում արձանագրված թերացումները հիմնականում վերաբերել են հողաշինարարական խնդիրներին, առևտրային օբյեկտների հատակագծային սխեմաների հստակեցմանը, համայնքներում քաղպաշտպանության պլանի արդիականացմանը, տեղական ինքնակառավարման մարմիններում անցկացվող մրցութային ու մեթոդաբանական գործընթացներին և առևտրային ծառայության ոլորտում մի շարք հարցերի կարգավորմանը։
Վերոհիշյալ համայնքներում իրականացված հսկողության արդյունքների քննարկման ավարտին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է համակարգված աշխատանքներ տանել և վերջնաժամկետներ սահմանել հայտնաբերված թերացումները վերացնելու ուղղությամբ։ Մարզի ղեկավարը հավելել է նաև, որ համայնքների ղեկավարները առաջիկայում հնարավորություն կունենան անշարժ գույքի ոլորտի հետ կապված խորքային խնդիրներն ու առաջնահերթ հարցերը ներկայացնելու Արարատի մարզ այցելելու հրավեր ստացած ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարին։ 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:56:55