Նորություններ
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ
03.07.2017
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
1995 թ․ հուլիսի 5-ին հայ ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը․ ընդունվեց ՀՀ սահամանդրությունը։ Մեր նորագույն պատմության մեջ Սահմանադրության ընդունումը դարձավ հայերիս՝ անկախ պետականություն, ժողովրդավար երկիր ունենալու նպատակադրումը։ Մարդու, քաղաքացու իրավունքների ու ազատության առաջնահերթության ձգտումով յուրաքանչյուրս պետք է լծվենք ժողովրդավարության կառուցման դժվարին գործին և մեր լուման ներդնենք ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետության կառուցման գործընթացներում։
Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ պետական այս կարևոր տոնի առթիվ և ցանկանում եմ բոլորիս օր օրի ամրացող պետություն, որտեղ գերակայում է օրենքի տարրը։