Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրապետության տարածքում մեկնարկել է ամառային զորակոչը

03.07.2017


Հուլիսի մեկին Մասիսի տարածաշրջանում ևս մեկնարկել է զորակոչը։ Զինակոչիկներին բանակ ճանապարհելու ավանդական արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդայնանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, համայնքների ղեկավարներ, Մասիսի ԵԿՄ անդամներ, զինակոչիկների ծնողներ ու հարազատներ, պատանի երկրապահներ։
Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդյանը զինակոչիկների օրհնության կարգը սկսել է Տերունական աղոթքով և Աստծուց խաղաղություն խնդրել ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի համար:
Օրհնության կարգից հետո Աշոտ Վարդանյանը Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից ողջունել է ապագա զինվորներին՝ մաղթելով նրանց խաղաղ և անվտանգ ծառայություն։ Ողջույնի խոսքից հետո Աշոտ Վարդանյանը Արամայիս Գրիգորյանի անունից 25 զինակոչիկներին է հանձնել նվերներ։
Այնուհետև ներկաները ծաղիկներ են խոնարհել Արցախյան հերոսամարտի նահատակների հուշակոթողի մոտ, որին հաջորդել է պատանի երկրապահների ցուցադրական ելույթն ու զոռնա-դհոլով տղաներին բանակ ճանապարհելու ավանդական արարողությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18