Նորություններ
Վերանորոգվել է Բարձրաշենի մանկապարտեզը
03.07.2017
Հուլիսի 1-ին տեղի է ունեցել Բարձրաշենի մանկապարտեզի հանդիսավոր բացումը: Բացման արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Բարձրաշեն համայնքի ղեկավար Սերոբ Հակոբյանը, <<Կամրջակ>> բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Մարիա Գորիսը, բարձրաշենցիներ, հյուրեր:
Մանկապարտեզը երկու խմբի համար նախատեսված սրահներով վերանորոգել ու անհրաժեշտ գույքով համալրել է հոլանդական <<Կամրջակ>> կազմակերպությունը, որն իր գործունեության ընթացքում իրականացրել ու հովանավորել է այսօրինակ և բազմաթիվ բարեգործական այլ ծրագրեր ևս:
Շնորհավորելով այս իրադարձության կապակցությամբ՝ Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը բարձրաշենցիներին է փոխանցել մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորանքն ու մաղթել, որ այս հաստատությունում միշտ լսվեն մանուկների ուրախ ձայներն ու կայանան միայն տոնական միջոցառումներ:
Մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողոթյունը եզրափակվել է տոնական համերգով ՝ Բարձրաշեն համայնքի երգի և պարի համույթի մասնակցությամբ: