Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետարանում քննարկվել են ամառային զորակոչի անցկացման աշխատանքները

04.07.2017

Հուլիսի 4-ին Արարատի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն, որը վարել է մարզպետ Արամայիս Գրիգորյանը։ Ամառային զորակոչի անցկացման հարցերի վերաբերյալ հրավիրված խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը, Արարատի մարզի տարածաշրջանների զինվորական կոմիսարները։
Մինչ այդ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը մասնակցել էր հունիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստին, որի ընթացքում ամփոփվել էին ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվել 2017թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Մարզի ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել նիստի օրակարգային հարցերն ու դրույթները։
Ամառային զորակոչի սահուն ընթացքն ապահովելու նպատակով Արամայիս Գրիգորյանը հորդորել է լինել հետևողական, որպեսզի զորակոչվածների թվաքանակի, ծառայության ոչ պիտանի ճանաչվածների, երիտասարդների կցագրման ու հաշվառման վիճակագրական տվյալների վերաբերյալ, ինչպես նաև զինկոմիսարիատների ու բուժհաստատությունների կատարած աշխատանքները լինեն արդյունավետ ու օբյեկտիվ։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արամայիս Գրիգորյանը առաջարկել է ի մի բերել այս ոլորտում առկա խնդրահարույց հարցերը դրանք պատկան մարմիններին ներկայացնելու և ընդհանրապես զորակոչերի սահուն անցկացումն ապահովելու համար։ 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32