Նորություններ
Արարատի մարզպետարանի պաշտոնական հայտարարությունը
06.07.2017
Առաջնորդվելով դեղին լրատվամիջոցներին հարիր գործելաոճով ու ստահոդ տեղեկատվություն տարածելու մարմաջով՝ hraparak.am կայքը հուլիսի 6-ին հրապարակել է <<Ավշարի Գրիգորյանները մարզը հավաքել են բռի մեջ․ ԲՀԿականներին զգուշացրել են >> հոդվածը։
Տձև ու անտրամաբանական բնորոշմամբ արտահայտությունների օրգտագործմամբ, անիրական ու զուտ ընթերցում ապահովելու նպատակով ստեղծված հոդվածաշարերը կարծես թե ոչ վերջ ունեն, ոչ էլ սկիզբ, որ ստեղծվում են անիրական, անհասկանալի ու անիմաստ մղումներով։
Վերոհիշյալ հոդվածում արծարծված միտքը, թե Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը Խարբերդ համայնքի ղեկավարին զգուշացրել է չընդլայնել բիզնեսը, չի համապատասխանում իրականությանը, քանզի, ինչպես և հոդվածում է ասվում,<<շրջապատից տեղեկացված>> լինելու տեղեկատվություն է, անփաստ։ Անհիմն է նաև այն, թե իբր մարզի ղեկավարը զգուշացմանը զուգահեռ մարզում <<որոշում կայացնողներ>> տերմինն է օգտագործել և այդ իսկ որոշում կայացնողների ցուցակից բացառել ԲՀԿ-ականներին։
Այսօրինակ հոդվածներ հրապարակող կայքերը արդեն իսկ սպառել են իրենց ու դուրս եկել անգամ անտրամաբանական թեմատիկայից։ Կոչ ենք անում վերջապես զերծ մնալ անհիմն, ընդհատակից դուրս եկող խոսակցություններ տարածելուց և չաղտոտել լրատվական դաշտն ու չներմուծել այդօրինակ ինֆորմացիաները հասարակություն։