Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզի աշակերտները մասնակցել են Սահմանադրության օրվա կապակցությամբ Երևանում կայացած միջոցառմանը

06.07.2017

Հուլիսի 5-ին <<Մենք>> պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում կայացել է հանդիսավոր քայլերթ։ՀՀ պետական խորհրդանիշներին նվիրված միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզի բարձր դասարանների 120 աշակերտներ` մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցների ուղեկցությամբ։ Միջոցառումը միտված էր պետական ու ազգային խորհրդանշանների պահպանմանը, արժևորմանն ու մեծարմանը։
Քայլերթն ազդարարվել է Ազատության հրապարակից և, ընդգրկելով Մաշտոց, Ամիրյան փողոցները, եզրափակվել Ազատության հրապարակում։ Աշակերտները միջոցառմանը մասնակցել են եռագույն վերնաշապիկներով և 70 մետրանոց երկարությամբ եռագույնը ծածանելով։ Միջոցառումը եզրափակվել է տոնական համերգով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45