Նորություններ
Բաց դռների օր Արարատի մարզում
09.07.2017
Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ու ֆրանսիական <<Servier>> կազմակերպության համագործակցության արդյունքում կայացել է Բաց դռների օր բարեգործական առողջապահական ծրագիրը:
Հուլիսի 3-ին և 6-ին Արարատի և Արտաշատի բժշկական կենտրոններում վերոհիշյալ ծրագրի շրջանակներում դժվարամատչելի հետազոտություններ անցնելու հնարավորություն է ստացել 300-ից ավելի քաղաքացի:
Բժշկական առողջապահական ծրագրին մասնակցել են Երևանի և մարզային բժշկական կենտրոնները ներկայացնող սրտաբանները, անոթաբաններն ու էնդոկրինոլոգները:
Ավելացնենք, որ ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և ներառելու է նաև Արարատի մարզի մյուս տարածաշրջանները: Ֆրանսիական <<Servier>> կազմակերպությունը, որ աշխարհում երկրորդ խոշոր ֆրանսիական դեղագործական ընկերությունն է, խոստացել է նաև աջակցություն ցուցաբերել բուժհիմնարկները նորագույն բժշկական սարքավորումներով համալրելու հարցում: