Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

10.07.2017

Հուլիսի 10-ին Արարատի մարզպետարանում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետ Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ ։ Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները մարզի ղեկավարին հաշվետվություն են ներկայացրել իրենց ղեկավարած ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև խոսել առաջիկայում մեկնարկող ծրագրերի մասին։
Քաղաքաշինության ոլորտում ընթացքի մեջ գտնվող 17 շինարարական ծրագրերը վերաբերում են ինչպես դպրոցների բարեկարգմանը, այնպես էլ քաղաքային ու գյուղական համայնքներում փողոցների ասֆալտապատմանը։ Բացի այդ շուտով կմեկնարկեն Ղուկասավան համայնքի դպրոցի բակի վերանորոգման, Արտաշատի Աբովյան փողոցի, Հնաբերդ համայնքի ասֆալտապատման և մի շարք այլ աշխատանքներ։
Քաղաքաշինության և գյուղատնտեսության ոլորտների պատասխանատուները ներկայացրել են համայնքներում խմելու և ոռոգման ջրի հետ կապված հարցերի ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Չնայած սեզոնային բնույթ կրող և նաև գյուղատնտեսական աշխատանքների ընթացքից բխող խնդիրներին՝ առաջացած վթարները կամ թերությունները գտնվում են ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես՝ արդյունավետ ջրամատակարարման համար ջրագծի անցկացման աշխատանքներ են ընթանում Խաչփար համայնքի փողոցներից մեկում, ոռոգման համակարգի արդյունավետ օգտագործման համար իրականացվում են ջրանցքի մաքրման աշխատանքներ և այլն։ Արամայիս Գրիգորյանը կարգադրել է խիստ հսկողության տակ պահել ոլորտը և հետևել, որպեսզի ջրամատակարար ընկերությունները բարեխղճորեն իրականացնեն իրենց պարտականությունները, ինչպես նաև շեշտել Մասիսի տարածաշրջանի խմելու ջրի հետ կապված դժգոհությունների հետքերով մարզպետարանի կողմից ջուրը լաբորատոր փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին։

Խորհրդակցության ընթացքում անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրով իրականացվող անապահով, ծնողազուրկ, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների երեխաների հանգստիկազմակերպմանը՝ Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ հանգստի մեկնող երեխաների ցուցակագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները պետք է լինեն օբյեկտիվ, օրենքի տարրին համապատասխան և կարևորել մարզի բոլոր տարաշածրջաններից ստացված տվյալների հարաբերակցության համաչափության պահպանումը։
Առողջապահության պատասխանատուներին հանձնարարվել է մարզի բուժհաստատություններում երիտասարդ, բանիմաց կադրերով համալրելու հանձնարարականի կատարումն իրականացնել սեղմ ժամկետներում, ինչպես նաև սոցիալապես խոցելի խավերի համար դժվարամատչելի համարվող հետազոտությունները մատչելի դարձնելու ուղղությամբ կազմակերպել քննարկումներ, մշակել և առաջարկություն ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարություն։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կրթության, սոցիալ-տնտեսական, ՏԻ և այլ ոլորտներին վերաբերող հարցեր, տրվել նոր հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36